Կադրային փոփոխություններ՝ ԱԺ-ում. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանը նշանակվել է Գալուստ Սահակյանի խորհրդական։ Իսկ ԱԺ Արարողակարգի վարչության պետ նշանակվել է Արտակ Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ զբաղեցրել է ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնը, սակայն 2013 թ–ին նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Նա աշխատել է մասնավոր սեկտորում ու փաստորեն մեկ տարի անց վերադարձել է իր նախկին պաշտոնին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։