1808 դիտում
12:57 28-03-2014
Քառյակը շատ լավ գիտի, թե ինչ է անելու ապրիլի 28-ից հետո, մնում է՝ իշխանությունը հետևություններ անի, որ զերծ մնալ բարիկադներից, ցնցումներից
Իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ խուճապային իրավիճակ է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով իշխանական կոալիցիայի որոշ ներկայացուցիչների պահվածքներին: Ինչպես նաեւ նշեց, որ դա խոսում է խուճապային իրավիճակի մասին՝ հիշեցնելով, որ առաջիկայում պատրաստվում են ԱԺ 4 ուժերը կառավարությանն անվստահություն հայտնել:
Ավելացրեց նաև, որ այդ անվստահության մեկամսյակն արդեն սկսում է գործել: «Մենք գտնում ենք, որ ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա, այլ նաև ամբողջ կառավարությունը: Մենք մեր գործընկերների հետ պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ արմատական փոփոխություններ տեղի ունենան մեր երկրում»,- ասաց Վահան Բաբայանը: Ինչպես նաեւ նշեց, որ շատ լավ գիտեն, թե ինչ են անելու մինչեւ ապրիլի 28-ը եւ դրանից հետո:
«Մնում է, որ այդ հետեւություններն անի իշխանությունը: Հետեւություններ անելու շնորհիվ իրենք կարող են զերծ մնալ բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից»,- ավելացրեց նա:
Իսկ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի որոշմանը, ասաց, որ նախապես այլ քվեարկություն են հայտարարում եւ այլ քվեարկություն կատարում: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարել էր նախկինում, բայց եղավ այն, ինչ լինում է մշտապես վերջին շրջանում: Հայտարարվում է մի բան, բայց փոխվում է ճիշտ հակառակով»,-ավելացրեց Ստեփան Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
20:57 28-09-2024
Սիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ
2559 դիտում
09:25 24-12-2014
Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներից հետո սպասենք համաճարակայի՞ն ցնցումների. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ