211652_close_icon
views-count4064 դիտում article-date 10:03 24-12-2014

Մի կերպ Երևան հասած հալեպահայը լքում է Հայաստանը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Ժակ Տեր-Կյումունջյանը, ով շուրջ 1.5 ամիս գերի է մնացել իսլամիստ ծայրահեղականների ձեռքին, ապա մի կերպ հասել Երևան, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չափազանց տարօրինակ հայտարարություն է արել: Նա ասել է, որ պատրաստվում է առաջիկայում վերադառնալ Հալեպ, որտեղ, ինչպես հայտնի է, մարտական գործողությունները իսլամիստների և կառավարական զորքերի միջև շարունակվում են: Պարզվում է սիրիահայ ընտանիքի համար պատերազմող Հալեպում ապրելն ավելի հեշտ է քան Երևանում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր