211652_close_icon
views-count25461 դիտում article-date 10:12 15-04-2017

Գագիկ Բեգլարյանը լքում է Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» ապրիլի 11-ի համարում տպագրել էին «Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում: Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է: «Փաստի» տվյալներով` Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում: Աղբյուրի հավաստմամբ, նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր