211652_close_icon
views-count2302 դիտում article-date 08:44 24-12-2014

Քաղաքացիների անունով ակտեր են եկել, սակայն դրանք արդեն վճարված են եղել. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ այս օրերին բավականին խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, ժոդովրդի լեզվով ասած՝ Փոսի գայիում: Ահազանգեր են ստացվել քաղաքացիներից, որոնք միաբերան նույն բանն են պատմում: Բանն այն է, որ երբ վարորդի վրա ակտ է գրվում, այն ժամանակին չմուծելու դեպքում, դրա վրա տոկոսներ են գալիս: Վերջին օրերին, սակայն, քաղաքացիները պարզել են, որ իրենց անունով ակտեր են եկել, որի դիմաց արդեն վճարած են եղել: Կան քաղաքացիներ, որոնց ակտերը 2013 թվականին են կազմված: Շատերը պահել են մուծման կտրոնները, և հենց դրանցով ներկայացել են Փոսի գայի՝ ապացուցելու, որ եկած ակտերի համար մեկ անգամ արդեն վճարել են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր