2840 դիտում
17:28 01-07-2021
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը (քաղվածքը) պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին։
Կարևոր է․ փաստաթղթերն ուղարկելիս լրացուցիչ ճշտել նաև կից ցանկով ներկայացված ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժնի էլեկտրոնային փոստի հասցեն։
Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով, դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ
1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը կամ քաղվածքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),
2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով: Առաջին անգամ ներկայացվող դիմումների և հաճախ տրվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ․
https://petekamutner.am/mdNews.aspx?ntname=mdOfficialNews&nid=7214 :
Ստորև ներկայացվում են դիմումների օրինակելի ձևերը և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները.
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

- 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
- 2018թ. ապրիլի 20-ի N278-Ա հրամանով սահմանված դիմում
- Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ
- Ցանկ՝ ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
13:08 21-11-2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը
1027 դիտում
12:51 21-11-2024
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան