211652_close_icon
views-count2426 դիտում article-date 21:05 23-12-2014

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ սատկած խոզերի վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված ստուգայցերին: Ստուգայցերի ընթացքում Ծառայության աշխատակիցների կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում` թվով 20 նմուշ: Նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության աշխատակիցների կողմից անմիջապես տրվել է հանձնարարական` ձեռնարկելու սննդի համար ոչ պիտանի մսեղիքի ոչնչացման աշխատանքներ: Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է: Բացի այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր