211652_close_icon
views-count27886 դիտում article-date 14:05 23-08-2021

Էրեբունու թաղապետն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, կարծես թե՝ «ուղտի ականջում քնած են», իրենց քթի տակ տիրում է գարշահոտություն և խոզերի մորթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի 20-ից ավելի տների բնակիչներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ, թե ինչն է պատճառը, որ Էրեբունու թաղապետն ու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարնի ղեկավարը ոչ մի միջոց չեն ձեռնարկում իրենց փողոցի բնակիչ Երեմ Երեմյանի կողմից տարածքում հակասանիտարական, ինչու չէ՝ նաև հակաօրինական գործողությունների դեմն առնելու ուղղությամբ։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի մարզային կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Էրեբունու թաղապետը ավելի շատ «ճոռոմ-ճոռոմ» խոսող են, քան իրականում աշխատանք կատարողներ։
Բազմիցս դիմել ենք Գաջեգործների 3-րդ փողոցի 12 տան բնակիչ Երեմ Երեմյանի կողմից իր բակի հետնամասում պահվող խոզերի հակասանիտարական, հակահիգիենիկ, անգամ՝ անօրինական մորթ կատարելու մասին, սակայն ոչ մի արդյունք։ 

Հետաքիրիքիր է՝ եթե այդ գարշահոտությունը տիրեր որոշ պաշտոնյաների տների հարևանությամբ, նույն ձև՞ էին վարվելու թաղապետն ու Սննդի անվտանգության տեսչական մարմնի չինովնիկները։ Հետո էլ ասում են, թե հետևողական ենք, որպեսզի սպառողներին միսը մատակարարվի բարձր որակի սպասարկման արդյունքում։ Մինչդեռ՝ մարդը հենց տանը ամենափնթի ձևի խոզեր է պահում, ամենափնթի ձևի մորթ է անում, իսկ էս մեր պաշտոնյաներն, ասես՝ «ուղտի ականջում» քնած լինեն կամ էլ «ջայլամի քաղաքականություն» են վարում։ Ամոթ է, գոնե ձեր աշխատանքային պարտականությունները կատարելիս, բարեխիղճ եղեք։ Չեք մտածում, որ միգուցե՝ այդ նույն խոզի միսը ձեր բարեկամները գնեն»։

Հարևանները նշում էին նաև, որ խոզերի թիվը Ե․ Երեմյանը ավելացրել է անգամ այն բանից հետո, երբ նրան այցելած Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին խոստացել էր, որ այլևս չի զբաղվի նման հակահիգիենիկ, հակաօրինական գարծողություններով և պարտավորվել էր՝ 1-ամսյա ժամկետում տարածքն ազատել կենդանիներից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր