1569 դիտում
19:31 23-12-2014
Երեխաները ամանորյա բացիկ են նվիրել Վայոց ձորի մարզպետին
Եղեգնաձորի քաղաքային թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաներ Անգելինա Գևորգյանին և Էլեն Բալիշյանին դաստիարակչուհի Աննա Բաբայանի ղեկավարությամբ հյուրընկալել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած ամանորյա շնորհավորական բացիկն էին բերել մարզպետին:
Ինչպես նշեց դաստիարակը՝ բացիկը ձևավորվել է մանկարտեզում առաջացած թղթի թափոնի վերամշակմած նյութերով: Մարզպետ Հարություն Սարգսյանը սիրով ընդունեց և լսեց փոքրիկ հյուրերին, նշեց, որ քաղաքապետարանի հետ համատեղ կանեն հնարավոր ամեն ինչ մակապարտեզի աշխատանքներին օգնելու նպատակով:
Երեխաները հանձնեցին գեղեցիկ ձևավորված բացիկը և արտասանեցին Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ, տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
4374 դիտում
10:41 25-06-2014
Շահագործման կհանձնվի Վայոց Ձորի նախկին մարզպետին պատկանող «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը․ Հրապարակ
2012 դիտում
20:59 31-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
Այս բաժնից
532 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
562 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2437 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը