Զորակոչային հանձնաժողովի նիստ` Վայոց Ձորի մարզպետարանում
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Օրակարգում ընդգրկված էր նախազորակոչային տարիքրի պատանիների առողջության անձնագրերի վարման, 2014 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև զինակոչիկների բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցերը:
Նշված հարցերի վերաբերյալ հաղորդումով հանդես եկան Եղեգնաձորի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Արմեն Սարգսյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Արա Կարապետյանը: Ներկայացված հարցերի վերաբերյալ ծավալվեց քննարկում, եղան առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար, հույս հայտնեց ձմեռային զորակոչը պատշաճ կազմակերպվածությամբ անցկացնելու վերաբերյալ: