211652_close_icon
views-count1442 դիտում article-date 17:22 23-12-2014

Մանկուց երկրպագել եմ Դորտմունդի «Բորուսիա»-ին. Կամպլ

«Զալզբուրգ»-ի կիսապաշտպան Կևին Կամպլը մեկնաբանել է իր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»: «Հիանալի է, որ տեղափոխությանս հարցը լուծված է: Ես շատ երջանիկ եմ, քանի որ մանկուց երկրպագել եմ «Բորուսիա»-ին: Իմ երազանքը կատարվեց, և հիմա ես հանդես կգամ նման մեծագույն ակումբի կազմում: Հուսով եմ, որ կշարունակեմ «աճել» Դորտմունդում: Առաջին օրվանից կներդնեմ իմ ամբողջ ուժերը, քանի որ այլ կերպ չեմ կարող: Կձգտեմ թիմին առավելագույն օգուտ բերել: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ինչը ինձ նույնիսկ մի քիչ շփոթեցրեց: Ես «Զալցբուրգ»-ում երկու տարի անցկացրեց, և դա փառահեղ ժամանակաշրջան էր: Այժմ ես պատրաստ եմ նոր քայլ կատարել կարիերայում և կարծում եմ, որ «Բորուսիա»-ի խաղաոճը ինձ լիովին համապատասխանում է»,- ասել է Կամպլը:

Նմանատիպ նյութեր