Վլադիմիր Ժիրինովսկի. Ի՞նչ իմաստ ունի երկրպագել «Սպարտակին», որտեղ աֆրիկացիներն են գոլեր խփում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Մոսկվայի «Սպարտակի» կազմը՝ Չեմպիոնների Լիգայում «Սևիլյայի» հետ խաղում (5:1):
«Մասսայական սպորտը պետք է վերադարձնել: Օրինակ, «Սպարտակի» խաղն էր: Հինգ գոլ խփեցին: Չորսը՝ աֆրիկացիները, մեկը՝ մերը: Դա «Սպարտակն» է՞, թե՞՝ Աֆրիկայի հավաքականը:
Ի՞նչ իմաստ ունի երկրպագել այդ թիմին: Հաղթել են, ապրեն, հինգին գումարած: Բայց չորս գոլ լեգեոներներն են խփել», հայտարարել է Ժիրինովսկին:
Ուշագրավ է, որ հաղթական խաղում «Սպարտակի» կազմում ընդհանրապես Աֆրիկայի ներկայացուցիչներ չեն եղել. երկու անգամ աչքի է ընկել հոլանդացի Կուինսի Պրոմեսը, մեկական գոլ են խփել պարագվայցի Լորենսո Մելգարեխոն, բրազիլացի Լուիս Ադրիանոն և ռուսաստանցի Դենիս Գլուշակովը: