Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում 3 տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: