211652_close_icon
views-count3964 դիտում article-date 11:55 23-12-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel, Wolksvagen-ը և Renault-ն. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի՝ 32 LO 430 համարանիշի, 24-ամյա Վիկտորյա Միրզոյանի վարած Wolksvagen մակնիշի՝ 34 ZN 835 համարանիշի, 44-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Opel մակնիշի՝13 PA 013 համարանիշի և 24-ամյա Արա Սարգսյանի վարած Renault մակնիշի՝ 01 SD 088 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորուհի, Կապան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Ամալյա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախնական տվյալներով VOLKSWAGEN TOUAREG մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 850.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 102.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր