31333 դիտում
20:24 15-05-2016
Ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Wolksvagen-ով բախվել է մեկ այլ կայանված Wolksvagen-ի և գլխիվայր շրջվել .կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:45-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցում՝ թիվ 67 շենքի դիմաց, Երևանի բնակիչ 22-ամյա Ռադիկ Հոռոփյանը իր վարած Wolksvagen մակնիշի 32 OU 779 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս չպարզաված հանգամանքներում հարվածել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 19-ամյա Մարիամ Սարգսյանին պատկանող Wolksvagen մակնիշի 40 ZZ 400 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Wolksvagen–ի վարորդ Ռ․ Հոռոփյանին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 5- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+