Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, վատառողջ բնակիչն ընկել է հատակին և օգնություն է խնդրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և 1969 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել համապատասխան օգնություն: