Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել է պետական դավաճանությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական դավաճանություն է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նրա՝ Թուրքիային պետք է դինամիկ զարգացող սերունդ, որն էլ հոգևոր ու տնտեսական առումով մեծ դերակատարում կարող է ունենալ::
2012 թվականին Էրդողանը փորձեց արգելել աբորտները երկրում, սակայն արժանացավ երկրի բնակչության մեծ դժգոհությանը և հրաժարվեց իր մտքից: Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում ծնելիության մակարդակն ընկել է վերջին տարիներին: 1990 թ-ից 2012 թ-ն ընկած ժամանակահատվածում ծնելիության ցուցանիշը իջել է 3,08%-ից մինչև 2,07%: