Կասիլյասի հասցեին սուլոցները հասվարազոր են ակումբի նկատմամբ դավաճանությանը. Նավաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայացած խաղում իր նորամուտը նշեց «Արքայական ակումբի» կազմում, աջակցել է թիմի մյուս դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով վերջին շրջանում քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
«Երկրպագուները անարդարացի են վարվում Կասիլյասի հետ, քանի որ նա հանճարեղ կարիերա է անցկացրել «Ռեալ»-ում: Մենք երկրպագուներին կոչ ենք անում աջակցել մեզ: Իսկ Կասիլյասի նկատմամաբ այդ սուլոցները հավասարզոր են ակումբի նկատմամբ դավաճանությանը»,- Նավասի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: