211652_close_icon

2014 թվականն առանձնահատուկ փոփոխությունների տարի էր. 168 Ժամ

views-count902 դիտում article-date 08:38 23-12-2014
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. 2014 թվականն առանձնահատուկ տարի էր՝ փոփոխությունների իմաստով։ Շատերն արդեն իսկ այն անվանում են սառը պատերազմի վերսկսման տարի: Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հասավ իր լարվածության գագաթնակետին: Աշխարհաքաղաքական թոհուբոհը մեզ չշրջանցեց: «Կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն, իբր, վարում էինք վերջին տարիներին, վերջնականապես սպառեց իրեն, և հարկավոր էր ընտրել՝ հետագայում ում հետ ենք՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ): Սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ դժվար է ասել՝ հաջորդ Նոր տարին կդիմավորե՞նք որպես ԵՏՄ անդամ, թե՞ ոչ: Դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող այդ կառույցի ներսում նույնպես լուրջ հակասություններ են ի հայտ գալիս: Բելառուսն արդեն բազում առիթներով հակադրվել է Ռուսաստանին: Երեկ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ու կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արևելքում ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա Ռուսաստանի հետ այս երկրի հակասություններն ավելի են խորանում: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այօրվա համարում:

Նմանատիպ նյութեր