2430 դիտում
08:26 19-09-2015
ՀՀԿ-ականները ԱԺ-ում մեկը մյուսին գերազանցելով Սերժ Սարգսյանին փորձում են ցույց տալ, որ իրենք են պայքարել սահմանադրական փոփոխությունների անցկացման համար. «168 ժամ»
«168 ժամը» գրում է. «Երեկ Ազգային ժողովում իսկական բենեֆիս էր: Կուսակցական բենեֆիս: ՀՀԿ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով ու իրար գերազանցելով, գովերգում էին սահմանադրական բարեփոխումների նախագիծն ու այն ներկայացրած իշխանություններին: Գովերգում էին առանձնակի պաթոսով՝ իրենց չխնայելով: Ոչ թե պետության ու ժողովրդի համար, ինչպես ներկայացնում էին իրենց ելույթներում, այլ առաջին հերթին՝ սեփական անձի ու մանդատների:
Փոփոխվող սահմանադրությամբ հանրապետականների միջև իսկական մրցավազք է սկսվել խորհրդարանական համամասնական ցուցակում տեղ ունենալու համար: Ու արդեն այսօրվանից պատգամավորները մեկը մյուսին գերազանցելով՝ Սերժ Սարգսյանին փորձում են ցույց տալ, որ հատկապես իրենք են առանձնակի դաժանությամբ պայքարել սահմանադրական փոփոխությունների անցկացման համար:
Սահմանադրական փոփոխությունները գուցե իսկապես հեղափոխական առաջընթաց կարող են ապահովել Հայաստանի համար, գուցե իսկապես նպաստելու են ժողովրդավարության զարգացմանը, և այլն:
Բայց այն ձևը, որով իշխանության ներկայացուցիչները քարոզում են, մեղմ ասած, հաճելի չէ: Եթե ՀՀԿ-ականներն իսկապես ցանկանում են, որ հասարակությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, ապա ավելի լավ կանեն կամ ավելի փաստարկված՝ առանց պաթեիզմի խոսեն, կամ ոչինչ չասեն, կամ քննադատեն այդ փոփոխությունները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1291 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով