Մահացել է Ջո Կոկերը
Կյանքի 70-րդ տարում մահացել է հայտնի ռոք-երաժիշտ Ջո Կոկերը:
«Կոկերին գոնե մեկ անգամ տեսած մարդը երբեք չի մոռանա նրան: Հնարավոր չէ լրացնել այն տեղը, որը նա ուներ մեր սրտերոււմ»,-ասված է երգչի ներկայացուցչի՝ Բարրի Մարշալի հաղորդագրության մեջ:
Կոկերը տեւական ժամանակ պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: