211652_close_icon
views-count31831 դիտում article-date 22:41 30-06-2021

Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» էլեկտրահարված 11-ամյա տղան նույնպես մահացել է. նրա հետ հիվանդանոց տեղափոխված հասակակից տղան օրեր առաջ էր մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հունիսի 25-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում»  մահացել է  Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին՝  «համակցված տրավմա, էլեկտրահարված 1.2.3.4 աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։

Վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն էր տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր