Դի Նատալեն գոլերի քանակով մտադիր է շրջանցել Բաջոյին
«Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեն մտադիր է Իտալիայի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցակում մտադիր է շրջանցել Իտալիայի հավաքականի հարձակվող Ռոբերտո Բաջոյին: 1993 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը դարձել է 205 գոլի հեղինակ, իսկ ներկայումս Դի Նատալեի հաշվին գրանցված է 201 գոլ: Մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ Սիլվիո Պիոլան, ով 1929-1974 թթ ընկած ժամանակահատվածում 274 գոլ է խփել:
«Բաջոյի ռեկորդը կրնկնելու համար ինձ անհրաժեշտ է 4 գոլ խփել: Հիանալի կլինի, եթե կարողանամ գերազանցել նման մեծագույն ֆուտբոլիստի ցուցանիշը:
Ես արդեն 11 տարի է ինչ հանդես եմ գալիս «Ուդինեզե»-ում: Ես հիանալի հարաբերություններո ունեմ ակումբի ղեկավարության հետ, և ինձ շատ է դուր գալիս Ուդինե քաղաքը: Ժամանակին ես մերժեցի «Յուվենտուս» տեղափոխվելու առաջարկը, ինչի համար չեմ փոշմանում»,- ասել է Դի Նատալեն: