211652_close_icon
views-count1645 դիտում article-date 19:20 06-11-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գերմանիայի զարգացման բանկի /KFW/ հրավերով նոյեմբերի 4-6-ը գտնվում է Բեռլինում, որտեղ մասնակցում է «Աջակցել Կովկասի բնությանը» ծրագրի ֆինանսական համագործակցության 15-րդ ամյակի տոնակատարության «Եվրոպայի սահմանի մասին բնության լեգենդները» միջոցառմանը: Այցի ընթացքում նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել նաեւ բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, նոյեմբերի 4-ին Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ նախագահ Օլաֆ Չիմփքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի կենսաբազմազանության, վայրի բնության պահպանության եւ բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության ուղղությամբ իրականացվող եւ նախատեսվող ծրագրեր: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի հեռանկարները:

Նմանատիպ նյութեր