211652_close_icon
views-count864 դիտում article-date 19:47 22-12-2014

Արտավազդ հայրապետյանը` ՀՇԿՏ-ի եզրափակիչ մրցաշարի հաղթող

Երևանում ավարտվել է Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան, իսկ ինչպես շախմատիստներն են կրճատ ասում՝ ՀՇԿՏ-ի եզրափակիչ մրցաշարը: Տարեվերջյան այս ստուգատեսին մասնակցել են անհատական վարկանիշային բարձր շեմը հաղթահարած, ինչպես նաև ընտրական փուլերից իրավունք նվաճած, ընդհանուր թվով 66 շախմատիստներ: Համառ և անզիջում պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել վերջին տարիներին բավականին հաջող խաղ ցուցադրող, Երևանի տղամարդկանց առաջնությունների կրկնակի չեմպիոն Արտավազդ Հայրապետյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ռաֆայել Բակունցը, իսկ 3-րդ մրցանակն էլ բաժին է հասել Եվրոպայի մինչև 14տ. փոխչեմպիոն Արամ Հակոբյանին:

Նմանատիպ նյութեր