211652_close_icon
views-count1977 դիտում article-date 12:06 29-05-2014

Միջազգային վարպետ Արման Հայրապետյանը` Սարդարապատում անցկացված մրցաշարի հաղթող. ֆոտոշարք

Սարդարապատի մշակութային թանգարանում երեկ տեղի է ունեցել արագ շախմատի մրցաշար նվիրված գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի հիշատակին, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 96 մասնակիցների մեջ եղել են ներկայացուցիչներ Երևանից, հանրապետության տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղից: Պայքարն էլ ավելի դիտարժան էր դարձել ճանաչված գրոսմայստերների և միջազգային վարեպետների մասնակցության շնորհիվ: 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր մրցաշարի հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Արման Հայրապետյանը (Էջմիածին): 2-րդ և 3-րդ տեղերը բաժին են հասել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանին (Երևան) և Հովիկ Քոչարյանին (Նոր Հաճն): Մրցաշարի ամփոփիչ արդյուքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ [url=http://chessfed.am/wp-content/uploads/2014/05/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%8D%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6_Interim_ranking_list.pdf]բեռնել[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր