1747 դիտում
17:40 18-01-2021
Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող միջազգային շրջանային մրցաշարը։ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Արցախի Հանրապետությունը ներկայացնող գրոսմայստեր Հովիկ Հայրպետյանը։
Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հայրապետյանը մրցաշարի հաղթող է դառնում երկրորդ տարին անընդմեջ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավեց 2-րդ, իսկ Բաբուջյանը՝ 3-րդ հորիզոնականը։
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
18:56 10-01-2022
Էմին Օհանյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող
5895 դիտում
19:20 18-01-2018
Հայտնի դարձան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված 5 պատանեկան մրցաշարերի հաղթողները
2406 դիտում
20:14 12-11-2014
Ալեքսանդր Գրիշչուկը՝ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթող
Այս բաժնից
3199 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2785 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2362 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար