ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան անկախ ճանաչելու հայտարարությունից
Վրաստան-ՆԱՏՕ համատեղ հանձնաժողովների նիստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելու իր հայտարարություններից, գրում է «Коммерсантъ»-ը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին իր հերթին նշել է, որ դաշինքի գլխավոր քարտուղարի հետ փոխգործակցության ակտիվացումը նշանակում է դաշինքի բաց դռների քաղաքականության պահպանում, ինչը մեծ լավատեսություն է հաղորդում Վրաստանին: