«Կերետարո»-ում դժգոհ են Ռոնալդինյոյի պահվածքից
Մեքսիկական «Կերետարո»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը դժգոհ են թիմի կիսապաշտպանմ Ռոնալդինյոյի պահվածքից: Բանը նրանում է, որ բրազիլացին արձակուրդից հետո չի մասնակցում թիմի մարզումներին: Նախկինում թիմի գլխավոր մարզիչ Իգնասիո Ամբրիսը հայտարարել էր, որ հանրահայտ ֆուտբոլիստը բացակայում է իր թույլատվությամբ: Սակայն «Կերետարո»-ի նախագահ Խոակին Բելտրանը Ռոնալդինյոյին ուլտիմատում է ներկայացրել:
«Եթե Ռոնալդոինյոն մոտակա ժամանակում չհայտնվի, ապա մենք որոշում կկայացնենք: Կարծում ենք, որ նա շատ մարզումներ է բաց թողել նախամրցաշրջանային ժամանակահատվածում: Ակումբի շահերը վեր են ամեն ինչից»- Բելտրանի խոսքերը մեջբերում է Marca-ն: