«Բարսայի» խաղացողները դժգոհ են «Ռեալի» հետ խաղում Սետյենի օգնականի պահվածքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» խաղացողներին զայրացրել է «Ռեալի» հետ խաղում (0:2) գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի օգնական Էդեր Սարաբիայի վարքագիծը:
Ֆուտբոլիստների կարծիքով, պահեստայինների նստարանից մարզիչը չպետք է այդպես բուռն և զգացմունքային արձագանքի հանդիպման ընթացքին:
Իսպանական Vamos հեռուստաալիքը գրանցել է Սարաբիայի մի քանի արտահայտություններ՝ դաշտի եզրին և շուրթերի շարժումն ընթերցող մասնագետների օգնությամբ վերծանել է դրանցից մի քանիսը:
Մասնավորապես, երբ առաջին խաղակեսում Անտուան Գրիզմանը չիրացրեց գոլային պահը, մարզիչը հայհոյել է և ֆուտբոլիստի հասցեին սեռական բնույթի վիրավորական արտահայտություն է արել: