Իրանը վերականգնում է Ռուսաստան սննդամթերքի մատակարարումը
2015 թվականի հունվարից Իրանը կվերսկսի սննդամթերքների մատակարարումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է «Россельхознадзор»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Մենք համոզվել ենք, որ սննդամթերքները, որոնք իրանցիներն առաջարկում են Ռուսաստանին, բարձրորակ են, օրինակ՝ կաթնամթերքը»,-նշել է Ալեքսեենկոն:
Վերջինիս խոսքով՝ առաքվելու է կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, ծովամթերք: