Ղազախստանը դադարեցրել է Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը
Նոյեմբերի 24-ից Ղազախստանը դադարեցրել է Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պատճառը, ինչպես նշել է «Սամրուկ-Էներգո» էլեկտրաբաշխիչ ընկերության նախագահ Ալմասադամ Սատկալիևը, ռուբլու արժեզրկումն է, հաղորդում է РБК-Украина-ն:
«Մեզ ձեռնտու չէ ռուբլու արժեզրկման պայմաններում շարունակել էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանին»,-ասել է նա:
Հավելել է նաև, որ ածխի մատակարարման հարցում նախորս տարի՝ ընդհուպ, մինչև այս տարվա կեսերը, Ռուսաստան ածխի մատակարարումը իրականացվում էր պայմանագրով նախատեսված գնով, այսինքն՝ ավելի բարձր գնով, քան շուկայական գինն է: Իսկ հիմա ռուբլու արժեզրկման պատճառով ընկերությունը բախվում է մի շարք լուրջ խնդիրների: