211652_close_icon
views-count912 դիտում article-date 14:21 15-10-2014

Իրանը և Սաուդյան Արաբիան վերականգնում են առևտրային հարաբերությունները

Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են վերականգնել առևտրային հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Իրանի և Սաուդսյան Արաբիայի Համատեղ առևտրային պալատի փոխնախագահ Ասադոլլահ Ասգարոլադին: Իրանական Sharq օրաթերթին տված հարցազրույցում նա նշել է, որ Սաուդյան Արաբիան պետք է այդ հարցում կատարի առաջին քայլը: Նշենք, որ երկու երկրների միջև տնտեսական կապերը փլուզվեցին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարման ժամանակ: Իրաքից և Արաբական Միացյալ Էմիրություններից հետո Սաուդյան Արաբիան Իրանի 3-րդ խոշորագույն առևտրային գործընկերն էարաբական պետությունների շրջանում: Ներկա պահին Իրանը Սաուդյան Արաբիա է արտահանում միայն գորգեր և սննդամթերք (պտուղ, ընկուզեղեն, չամիչ, մեղր):

Նմանատիպ նյութեր