Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության բացումը կախված է խորհրդարանի որոշումից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին:
Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Արաղչիի խոսքով՝ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում իրանա-բրիտանական հարաբերությունները կարգավորելու ճանապարհին, որոնք աստիճանաբար լուծում կստանան:
Արաղչին հավելել է, որ հաջորդ քայլը լինելու է հյուպատոսական և վիզային ծառայությունների մատուցումը 2 երկրների միջև: