211652_close_icon
views-count983 դիտում article-date 23:02 17-10-2014

Տևեսը հասել է Զիդանի խաղամակարդակին. Լիպպի

«Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հիացած է թուրինյան ակումբի հարձակվող Կարլոս Տևեսի ցուցադրած խաղից, հայտնում է Tuttosport-ը: Իտալիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում արգենբտինացին 8 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում է կատարել: «Այսպիսի Տևեսը դեռ մենք չենք տեսել: Նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, որտեղ նա Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձավ, այդքան տպավորիչ խաղ չէր ցուցադրում: Տևեսը ինձ ստիպում է հիշել «Յուվենտուս»-ի «ոսկե ժամանակշրջանը», երբ թիմի կազմում հանդես էին գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Առաջին հերթին իմ մտքին գալիս է Զիդանը, Նեդվեդը, կամ Դեշամը: Կարծում եմ Տևեսը հասել է Զիդանի խաղամակարդակին: նա դարձել է «Յուվենտուս»-ի առաջատարը»,- ընդգծել է Լիպպին:

Նմանատիպ նյութեր