211652_close_icon
views-count1004 դիտում article-date 22:06 21-12-2014

Թերին մտադիր է «Չելսի»-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը

«Չելսի»-ի ավագ Ջոն Թերին թիմի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրություն է հայտնել: Անգլիացի փորձառու պաշտպանի գործող պայմանագիրը ավարտվում է 2015 թվականի ամռանը: Թերին հանսիանում է լոնդոնյան ակումբի մանկապատանեկան դպրոցի սան և առաջին թիմի կազմում հանդես է գալիս 1998 թվականից: «Ես զգում եմ, որ դեռևս կարող եմ թիմին օգուտ բերել: Արդեն 29-30 տարեկանում քեզ ասում են, որ դու արդեն հասել ես քո կարիերայի գագաթնակետին: Սակայն ես ինձ բավականին երիտասարդ եմ զգում և ցանկանում եմ շարունակել ելույթներս»,-նշել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր