211652_close_icon
views-count1009 դիտում article-date 22:13 21-04-2014

Թերին ամռանը կհեռանա «Չելսի»-ից

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին մտադրվել է հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է Sport Mediaset: 33-ամյա անգլիացի պաշտպանը դժգոհ է իրեն առաջարկված նոր պայամանագրի պայմաններից: «Չելսի»-ի ղեկավարությունը Թերիին առաջարկում է 1 տարվա պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը պահանջում է 2 տարվա պայմանագիր: Եթե նոր համաձայանգրի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա ամռանը Թերին կհեռանա ակումբից: Ընթացիկ մրցաշրջանում Թերին Անգլիայի առաջնությունում անցկացրած 33 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր