211652_close_icon
views-count867 դիտում article-date 18:12 21-12-2014

Սա իմ կյանքի լավագույն տարին է. Ռամոս

«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը աշխարհի ակումբային առաջնությունում տարած հաղթանակը նվիրել է ակումբի երկրպագուներին: Հիշեցնենք, որ իսպանական սուպերակումբը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Սան-Լորենսո»-ին, իսկ 28-ամյա ֆուտբոլիստը դարձավ իր թիմի խփած գոլերից մեկի հեղինակը: «Սա յուրահատուկ օր է մեր երկրպագուների համար: Մենք քաղում ենք սեփական աշխատանքի արդյունքները: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես երջանիկ եմ: Մենք բազմաթիվ տիտղոսներ նվաճեցինք, որոնք չէինք կարողանում նվաճել երկար տարիների ընթացքում: Սա իմ կյանքի լավագույն տարին է»,- ասել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր