211652_close_icon
views-count5713 դիտում article-date 10:41 21-12-2014

Երեւանում ավագ քննիչը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 25-ամյա Գոռ Օհանյանը Կասյան փողոցի 7-րդ շենքի դիմաց իր վարած Mitsubishi Colt մակնիշի 01 VO 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 58-ամյա Մալինա Կարապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր մեքենայով տեղափոխել է «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ հետո դեպքի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Օհանյանը աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: Քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր