211652_close_icon
views-count988 դիտում article-date 16:17 20-12-2014

Խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, իսկ մյուսում` սպիտակ փոշի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր