8377 դիտում
14:17 29-12-2014
Ինչո՞ւ է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Ամանորը դիմավորում գերեզմանոցում
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի ընտանիքը Նոր Տարին դիմավորելու է Դուբայում, իսկ նա՝ Հայաստանում: Որդու մահից հետո գործարարն ավանդույթի համաձայն Ամանորը դիմավորում է գերեզմանոցում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքն էլ, եթե գործերը հասցնի ավարտին, ապա 3 օրով կգնա Դուբայ եւ կմիանա ընտանիքին, բայց մինչեւ այդ կայցելի գերեզմանոց: «Որդուս մահից հետո ընտանիքով Նոր Տարին գերեզմանոցում ենք դիմավորել, բայց, դե այս տարի ընտանիքս ցանկացավ մեկնել Դուբայ, ես էլ համաձայնվեցի: Նոր Տարվա գիշերը գնում եմ գերեզմանոց, մոտ 1 ժամ մնում եմ այնտեղ: Ամփոփում եմ տարին` կատարած ճիշտ եւ սխալ գործերը, հիշում եմ այն մարդկանց, ովքեր մեր կողքից բացակայում են եւ ավելի թեթեւացած գնում եմ տուն»,- ավելացրեց Հ. Հակոբյանը:
Գործարարը հիշեցրեց նաև, որ ինքն առհասարակ կենացներ չի խմում եւ թույլ չի տալիս, որ իր կենացը խմեն:
Նմանատիպ նյութեր
6497 դիտում
18:16 02-02-2015
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ձերբակալվել է
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան