Նեյմարը շարք է վերադարձել
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ապաքինվել է ձախ կոճի վնասվածքից: Ինչպես հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, բրազիլացին վերսկսել է մարզումները:
Հիշեցնենք, որ Նեյմարը բաց էր թողել Իսպանիայի առաջնության՝ «Խետաֆե»-ի և Իսպանիայի գավաթի՝ «Ուեսկա»-ի դեմ հանդիպումները: Բրազիլիայի հավաքականի խաղացողը ամենայն հավանականությամբ կկարողան մասնակցել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Կորդոբա»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին: