Ռոնալդուն շարք է վերադարձել
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովեին ապաքինվել է վնասվածքից և այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ, տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական ակումբի» մարզչական շտաբը կարծում է, որ պորտուգալացին կհասցնի լավ մարզավիճակ հավաքել «Ատլետիկո»-ի հետ կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սուպերգավաթի առաջին խաղը, որ կայացել էր «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, ավարտվել էր 1:1 հաշվով: