Նեյմարը սկսել է մարզվել. «Տեսեք, թե ով է վերադարձել»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ապաքինվել է վնասվածքից և սկսել մարզվել հիմնական թիմի հետ:
«Տեսեք, թե ով է վերադարձել», գրել է փարիզցիների մամլո-ծառայությունը թվիթերում՝ կցելով բրազիլացու լուսանկարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին, Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղում, մրցակցի կիսապաշտպան Տիագո Մենդեսը կոպիտ խաղով վնասվածք էր հասցրել Նեյմարին: Վերջինս ինքնուրույն չէր կարողացել լքել խաղադաշտը, նրան դուրս էին բերել պատգարակով:
Դրանից հետո Նեյմարը ապաքինվում էր ոտնաթաթի վնասվածքից: