Տոն-մրցույթ՝ «Ապրող ծառ» խորագրով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կիրականացվի «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթը:
Մրցույթի պարտադիր պայմաններից մեկը բնապահպանական մոտեցումն է. զարդարանքները պետք է պատրաստել՝ վերօգտագործելով տարբեր իրեր ու նյութեր և նվազագույնի հասցնելով բնության համար հնարավոր վտանգ ներկայացնող բաղադրիչները:
Լավագույն էկո-տոնածառ, էկո-ձնեմարդ կամ Սուրբ ծննդյան մսուր պատրաստած մասնակիցների համար տարբեր մրցանակներ են նախատեսված: Կրթական խաղի տաղավարում Երևանի կենդանաբանական այգին ավանդաբար կխաղարկի հեծանիվ: