Ռուս գիտնականը գիսաստղ է հայտնաբերել
Ռուս գիտնական Լեոնիդ Ելենինը Արեւի ուղղությամբ շարժվող մինչ այդ անհայտ գիսաստղ է հայտնաբերել: Այն Երկիր մոլորակի համար վտանգավոր չէ:
Գիսաստղը հայտնաբերվել է ամերիկյան ISON NM աստղադիտարանի հեռակառավարվող աստղադիտակով, որի միջոցով Ելենինը ստացել է գիսաստղի լուսանկարը:
Կանխատեսվում է, որ գիսաստղը Արեւից նվազագույն հեռավորության վրա կգտնվի հունվարի 7-ին: Սա Ելենինի հայտնաբերած երրորդ գիսաստղն է: