211652_close_icon
views-count9669 դիտում article-date 23:05 10-12-2017

Ճապոնացի գիտնականը բացահայտել է տեսողական խաբկանքի գաղտնիքը

Ճապոնական Չուկո համալսարանի հոգեբան Կոհկե Տակահաշին բացահայտել է տեսողական խաբկանքի նոր կարգ: Երեք գույնի հատվածներում՝ սպիտակ, մոխրագույն և սև, պատկերված են ալիքներ, սակայն որոշ հատվածներում ալիքները թվում են զիգզագ: Մոխրագույն ֆոնին ալիքները անկյուն են կազմում: Դրա ընկալումը կախված է նրանից, թե ինչ գույնի են ալիքները: Եթե ալիքի մի հատվածը մի գույնի է, ապա մյուս հատվածում՝ այլ, ապա թվում է, թե նկարում զիգզագներ են: Առայժմ պարզ չէ, թե ինչու է մարդու ուղեղը այդ ամենը հենց նման կերպով ընկալում: Տակահասին նշում է, որ երբ ուղեղը կասկածում է, գիծը ծռված է, թե՝ ոչ, ավելի հաճախ նա վերացնում է երկիմաստությունը՝ նախապատվությունը տալով անկյանը:

Նմանատիպ նյութեր