Ռուսաստանը վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիրը, որը բազային փաստաթուղթը է հանդիսանում: Նրանում արձանագրված է երկու երկրների միջև ռազմական, անվտանգության, պաշտպանական, տնտեսական, սոցիալական, հումանիտար ոլորտներում համագործակցությունը փուլ առ փուլ խորացնելու միտում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Պայմանագրի իրագործումը հավելյալ ծախսեր չի պահանջում»,-ընդգծել է նա և հավելել, որ վրաց քաղաքական էլիտռան պետք է համակերպվի այն փաստի հետ, որ գոյություն ունեն քաղաքական նոր իրողություներ, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել: