949 դիտում
11:05 19-12-2014
Վրաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպումը հնարավոր է. Աբաշիձե
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Աբաշիձեն, սակայն, ընդգծել է, որ այդ հանդիպմանն անհրաժեշտ կլինի լրջագույն նախապատրաստում: «Կրկին հաստատվել է նման հանդիպման հնարավորությունը: Ես գտնում եմ, որ վրաց-ռուսական նման բարձր մակարդակի հանդիպումը պետք է կենտրոնացված լինի երկկողմ հարաբերություններում կարևորագույն խնդիրների քննարկման վրա: Այդ հանդիպումը ենթադրում է խնդիրների փուլ առ փուլ լուծման իրական արդյունքներ»,-ընդգծել է Աբաշիձեն:
Նախօրեին տված մամլո մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ՌԴ իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում տեսնելու Վրաստանի ցանկացած ներկայացուցչի:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
14:21 19-09-2014
Վրաստանը փորձում է Արևմուտքի հետ այնպես համագործակցել, որ չհանդիպի Ռուսաստանի դիմադրությանը. Աբաշիձե
1842 դիտում
12:59 25-12-2015
Վրաստանն առայժմ պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբաշիձե
4941 դիտում
18:30 04-11-2016
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չկա օրակարգում․ Աբաշիձե
Այս բաժնից
772 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1129 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
754 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում