1201 դիտում
14:21 19-09-2014
Վրաստանը փորձում է Արևմուտքի հետ այնպես համագործակցել, որ չհանդիպի Ռուսաստանի դիմադրությանը. Աբաշիձե
Վրաստանի իշխանությունները փորձում են Արևմուտքի երկրների հետ այնպես համագործակցել, որպեսզի Ռուսաստանի կողմից դիմակայության չհանդիպեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է News Georgia գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատի միջազգային գործերով հանձնաժողովը միաձայն պաշտպանեց «Ուկրաինայի ազատության աջակցման մասին արձանագրության մասին» երկկուսակցական օրինագիծը, որը կոչ է անում ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու ԱՄՆ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակ տալ: Որպեսզի փաստաթուղթն օրինական ուժի մեջմտնի, հարկավոր է, որպեսզի այն ստորագրեն ԱՄՆ նախագահը և Կոնգրեսի 2 պալատները:
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
12:59 25-12-2015
Վրաստանն առայժմ պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբաշիձե
4884 դիտում
18:30 04-11-2016
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չկա օրակարգում․ Աբաշիձե
Այս բաժնից
922 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1216 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները
1123 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը